Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն իր Instagram-ում Սոֆյա Պողոսյանի հետ զվարճալի լուսանկար է հրապարակել, որը մակագրել է հետևյալ կերպ.
«Երկուսով մի հատ տասը չեն կարողանում նկարեն: Լուրջ, կենտրոնացած դեմքերին նայեք»,- գրել է դերասանը:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ համացանցում քննարկվում է դերասանների հավանական սիրավեպի մասին լուրը, ինչի վերաբերյալ, սակայն, ոչ Աշոտը, ոչ Սոֆյան դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել: