Times Higher Education-ը հրապարակել է համալսարանների 2018 թվականի վարկանիշը, որը գլխավորում է Օքսֆորդի համալսարանը: Երկրորդ տեղում Քեմբրիջի համալսարանն է, իսկ երրորդը՝ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը:

Տասնյակում ընդգրկված են Սթենֆորդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի համալսարանը, Փրինսթոնի համալսարանը, Լոնդոնի կայսերական քոլեջը, Չիկագոյի համալսարանը, Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտը:

Ցանկում ընդգրկված են աշխարհի 1500 համալսարաններ: Հարավային Կովկասի երկրներից ցանկում միակ համալսարանը Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանն է, որը զբաղեցնում է 1001+ հորիզոնականը: