Իմ ընկերուհին պառաված կույս է: Նա արդեն 45 տարեկան է, սակայն երբեք ամուսնացած չի եղել: Նա իր ամբողջ ուժերը ներդրել է սեփական բիզնեսի մեջ:

Նա խիստ պահանջներ է ներկայացնում բոլորին: Անգամ երբ որևէ սրճարան ենք գնում, սկզբում նա կանչում է խոհարարին, քննության ենթարկում, նոր պատվեր կատարում: Նման կանանց միայնակ լինելու հանգամանքը շատ պարզ է. կանայք, որոնք առաջնորդվում են «ամեն ինչ ինքս» կարգախոսով, ուշադրություն են դարձնում տղամարդու ամեն շարժմանը, միմիկաներին, անգամ ծիծաղին ու քայլելու ոճին: Նման կանանց տղամարդիկ որպես կին չեն ընկալում, այլ նայում են նրանց որպես ուժեղ տղամարդկանց:

Նման դեպքերում հարաբերությունները մատանիներ գնելը, միասին գնումների գնալը չէ, այլ մեկը մյուսին անսահման ուժ տալը, ինչի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է հասնել նրան, ինչին միայնակ հասնել դժվար թե կարողանար:
Յուրաքանչյուրը պետք է ունենա իրենը. Եթե տղամարդու ձեռքին մի պարկ խնձոր է, ու նույնը կնոջ ձեռքին է, ապա նրանք փոխանակելու ոչինչ չեն ունենա, հետևաբար տղամարդը կգնա նրա մոտ, ում մոտ, ասենք, հատապտուղներով լի զամբյուղ է:

Բոլոր կանայք ասում են, որ իրենց կողքին պետք է իրենցից ուժեղ տղամարդ լինի: Սակայն մի այսպիսի խոսք կա՝ «Մի փոքր ավելի թույլ եղիր». հետևաբար, մեր կողքին տղամարդ ունենալու համար ընդամենը 1 բան է պահանջվում՝ կին լինել:
Եվ նա հետևելով այս խորհրդին իրեն համար ամուսին գտավ, ում և սիրեց, երջանիկ եղավ, և երեխաներ պարգևեց: