Հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ մասնակցել են երգչուհի Վարդուհի Վարդանյանի կրտսեր քրոջ՝ Ինեսսայի հարսանիքին: Արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին, որից հետո զույգը մտերիմների ու ընկերների հետ միությունը տոնել է ժամանցի վայրերից մեկում:
Ներկա են եղել Սիրուշոն, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Քրիստինե Պեպելյանը, Ալլա Լեւոնյանը, Էրիկը, Արման Աղաջանյանը, Սարոն, Զարուհի Բաբայանը, Արսեն Սաֆարյանը: Նրանք նաեւ զույգին շնորհավորել են իրենց կատարումներով:
Սիրուշոն միջոցառումը հրաշալի «լուսաբանել» էր սոցիալական ցանցերում: Նա մի շարք տեսանյութեր էր հրապարակել ինստագրամի իր էջում:

Նյութի աղբյուրը` Armtimes.com