Շատերի համար 20 տարեկան լինելը նշանակում է սովորել համալսարանում կամ այլ կրթական հաստատությունում, աշխատել՝ վճարելու ուսման վարձը, ինչպես նաև փորձել ժամանակ առ ժամանակ ուղղակի լիցքաթափվել և զվարճանալ։

Բայց դա այդպես չէ երիտասարդ, սակայն միաժամանակ բավականին հարուստ մարդկանց համար։

Ահա, թե ինչպես են ապրում և ինչի վրա են իրենց գումարը ծախսում աշխարհի 3 ամենաերիտասարդ միլիարդատերերը։

Ալեքսանդրա Անդրեսեն

Ալեքսանդրայի ողջ կարողությունը կազմում է 1,3 միլիարդ դոլար, որը նա ստացել է իր հոր կողմից։

21-ամյա աղջիկը սիրում է ձիավարությամբ զբաղվել։ Նա 4 ձի ունի։

Ինչպես իր տարեկիցները, նա նույնպես սիրում է ընկերների հետ երեկույթների գնալ։

Ալեքսանդրան նաև սիրում է բնությունը․ պարբերաբար վրանային ճամբարներ է կազմակերպում, ձկնորսության գնում և այլն։

Բացի այդ, Ալեքսանդրան նաև ճամփորդելու մեծ սիրահար է։ Այս տարի նա մեկնել էլ Հնդկաստանի Մումբայ քաղաք և բացահայտել հնդկական մշակույթը։

Դե բնականաբար, գումար խնայելու կարիք նա երբեք չի ունենում․ միշտ գնում է շքեղ հագուստ և թանկարժեք աքսեսուարներ։

Գուստավ Մանգար Վիտզե

Նորվեգացի Գուստավ Մանգարի կարողությունն էլ կազմում է 1,8 միլիարդ դոլար, որը նույնպես նա ժառանգել է իր հորից։

Գուստավը նույնպես միայն թանկարժեք հագուստ և կոշիկներ է կրում։ Նա հատկապես հետաքրքրված է կոշիկների նորաձևությամբ։

Սիգարներ․ ահա թե ինչի վրա է հազարավոր դոլարներ ծախսում երիտասարդ միլիարդատերը։

Ճամփորդելը ևս նրա սիրելի զբաղմունքներից է։ Վերջերս նա մեկնել էր Ինդոնեզիա։

23-ամյա երիտասարդի մարմնի վրա պարբերաբեր ավելանում են տատուները։ Նրա մի թևն ամբողջովին պատված է դաջվածքներով։

Գուստավը նաև զբաղվում պրոֆեսիոնալ գոլֆով։

Իսկ նրա ամենամոտ ընկերն իր շունն է, ում հետ արած լուսանկարներ հաճախ կարելի է տեսնել Գուստավի սոցէջերում։

Ջոն Քոլլիսոն

Չնայած՝ ըստ իր տարիքի Ջոնն աշխարհի 4-րդ ամենաերիտասարդ միլիարդատերն է, սակայն նա իր սեփական ուժերով է վաստակել իր ողջ գումարը, ինչի շնորհիվ համարվում է աշխարհի ամենաերիտասարդ, ինքնուրույն վաստակած միլիարդատերը։

2010 թվականին իր եղբոր հետ Ջոնը հիմնադրեց Stripe վճարային համակարգը, ինչի շնորհիվ նրա կարողությունը կազմում է 1,1 միլիարդ դոլար։

Ջոն Քոլլինսը վերջերս լուսանկարներ էր հրապարակել իր արտասովոր ճամփորդություններից, այդ թվում՝ 27 ժամ շարունակ անդադար թռիչքը Երկրանգդի շուրջ, փոքր ինքնաթռիով Ատլանտյան օվկիանոսի վրայով սավառնելը և այլն։

Խենթ ընկերների հետ նա վերջերս ողջ գիշեր չէր քնել՝ տեսնելու, թե ինչպես է արևը ծագում։

Այս ամենի հետ մեկտեղ, նա շատ հասարակ մարդ է, ով սիրում է առավոտյան վազել։ Ի դեպ, մի անգամ էլ նրան «բռնեցրել էին» ձյան պայմաններում Կալիֆորնիայի լեռներից մեկում վազելիս։