Մասնագետների փոխանցմամբ կանաչ սուրճն ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն միջոցներից մեկն է: Մասնագետների անցկացրած ուսումնասիրությանը մասնակցել է 100 կին, որոնց մի մասն ամեն օր խմել է 400 միլիգրամ կանաչ սուրճ, մյուս մասը՝ այլ տեսակի:
Փորձը տևել է երկու շաբաթ, արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր խմել են կանաչ սուրճ, կորցրել են ավելորդ կիլոգրամներ:

Մասնագետները դա կապում են կանաչ սուրճի մեջ եղած կոֆեինի բաղադրության հետ, ինչպես նաև՝ պոլիֆենոլի, որը օրգանիզմից հանում է գլյուկոզան և յուղային բաղադրությունը:
Բացի այս ամենից, կանաչ սուրճը նպաստում է օրգանիզմում նորմալ նյութափոխանակությանը:

 Նյութի աղբյուրը`  Orer.am