Լուսինե Նավասարդյանը մասնագիտությամբ բժշկուհի է։

Նա Արմեն Աշոտյանին պարգեւել է երկու որդի, իսկ այժմ էլ երազում է դուստր ունենալու մասին։

«Եթե իմանամ, որ զույգ աղջիկ կունենամ, հենց հիմա էլ կունենամ»,- կատակում է նա։

Լուսինեն խոստովանում է, որ երբ տանն ամուսնու հետ որոշակի խնդիրներ են ունենում, դա միանգամից տեսանելի է դառնում ամուսնու պահվածքում։
«Հեռուստատեսությամբ ամուսնուսն տեսնելիս, միանգամից զգում եմ, թե ինչպես է կոնկրետ իրադարձությունն անդրադարձել նրա վրա»,- ասում է նա։

Նախարարի կինն անձամբ չէր ցանկանա որպես նախարար աշխատել, քանի որ գիտակցում է աշխատանքի ծանրաբեռնվածությունն ու դժվարությունը։