Ալան և Ջո Մեյսոնները բրիտանացի տարեց ամուսիններ են: 2012 թվականին նրանք դարձել են հատուկ պատվերով կառուցված 20 մ երկարություն ունեցող լողացող տան սեփականատերերը և այն անվանել են Վալհալա: Ներկայացնում ենք այդ յուրահատուկ կառույցը:

 Առաջին հայացքից թվում է, որ այս տան պատկերն ընդամենը կադր է ինչ-որ հայտնի ֆիլմից: Ամուսինները այս տարիների ողջ ընթացքը անց են կացրել ճամփորդելով, սակայն 76-ամյա Ալանի առողջական որոշ խնդիրների պատճառով այժմ վաճառում են իրենց տունը:

 Տան կահավորումը ուղղակի հիացնում է: Հանգստի գոտին համալրված է երկու հարմարավետ բազմոցներով: Բացի դրանից զբոսանավի մեջ կա նաև ճաշասենյակ, ննջասենյակ, աշխատասենյակ և երկու լոգարան: Շքեղ սև մանրահատակի տակ տեղակայված են ջերմապահովիչ սարքավորումներ, ինչից բացի նավի մեջ կա նաև դիզել վառելանյութով աշխատող վառարան:

 Սննդի պատրաստման գոտում տեղադրված են համապատասխան սարքեր: Նավի վրա նաև կա ամեն բան լիարժեք հարմարավետ կյանքի համար. լվացքի մեքենա, հեռուստացույց, DVD նվագարկիչ և այլն:

 Մեյսոնները մտածել են իրենց ապագա տան յուրաքանչյուր մանրուքը նախքան այն կառուցելը. գուցե դրա համար է այն այդքան հարմարավետ ստացվել: Հազիվ թե նոր սեփականատերը ցանկանա շատ բան փոխել:

Նյութի աղբյուրը՝ blognews.am