Սիրուշոն Մոսկվայում մասնակցել է Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքին: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ից, որտեղ նա մի քանի լուսանկար է հրապարակել:

Դրանք արվել են այն ռեստորանում, որտեղ անցկացվել է զույգի հարսանյաց խնջույքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Կարեն Կարապետյանն ամուսնացել է իր ընտրալի՝ Լիլիթի հետ:

Պսակադրությունը տեղի է ունեցել Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում։ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի քավորը եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել են հյուրերի ցանկում:

Հարսանյաց հանդեսը վարել են Անդրեյ Մալախովն ու Քսենյա Սոբչակը, հյուրերի համար երգել են Շնուրը, Պուգաչովան, Բասկովը, Կիրկորովը, Էրոս Ռամազոտին:

 Նյութի աղբյուրը` NEWS.am STYLE