Ներկայացնում ենք գլխուղեղի ուռուցքի 10 առաջին նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա:
1. Ջղաձգություններ
Հիվանդների մոտ 60%-ը տառապում է ջղաձգություններով:
Ուռուցքի դիրքից կախված՝ ջղաձգությունները կարող են լինել ընդհանուր՝ ազդել ամբողջ մարմնի վրա, կամ մասնակի՝ դրսևորվել սպազմով առանձին մկանային խմբում:
2. Գլխացավ
Գլխուղեղի ուուցք ունեցողների մոտ 50%-ը գանգատվում է ցավից, թեև նույնիսկ չի կասկածոմ, որ դա ուռուցքի հետ է կապված:
3. Սրտխառնոց և փսխում
Եթե սրտխառնոց և փսխում եք ունենում առանց մարսողական խանգարումների, դրանք կարող են պայմանավորված լինել գլխացավով և բարձր ճնշումով: Հիվանդների 40%-ը գանգատվում է սրտխառնոցից և փսխումից:
4. Տեսողության խանգարում
Եթե հստակ չեք տեսնում, իրերի ուրվագծերն աղավաղվում են, 2 կամ 3 հատ են երևում, դա նույնպես կարող է ուղեղի ուռուցքի նշան լինել:
5. Անձի փոփոխություններ
Կարող եք ձեզ տարօրինակ պահել որոշակի սոցիալական իրավիճակում, օրինակ՝ հայհոյել կամ ագրեսիվ դառնալ: Սովորաբար մտերիմները նկատում են, որ հիվանդի բնավորությունը կտրուկ կամ աստիճանաբար փոխվում է:
6. Խոսքի և լսողության խանգարումներ
Կակազելը, բառերը մոռանալը, անիմաստ խոսքը դիսֆազիայի և աֆազիայի նշաններ են, որոնք կարող են պայմանավորված լինել ուռուցքով: Շփման հմտությունների հանկարածակի կորուստը կարող է խոսել գլխուղեղի ուռուցքի մասին:
7. Հիշողության խանգարումներ
Եթե հիվանդները մոռանում են առարկաները, մարդկանց, վայրերը կամ իրադարձությունները, որոնք նախկինում գիտեին, դա խոսում է երկարաժամկետ հիշողության խախտման մասին: Եթե մոռանում են վերջերս տեղի ունեցածի մեծ մասը, դա կարճաժամկետ հիշողության խնդիր է:
Թեև հիշողության հետ կապված խնդիրները կարող են առաջանալ ուղեղի ուռուցքների դեպքում, դրանք առավել հաճախ այլ պաթոլոգիաների նշան են լինում (օրինակ՝ դեմենցիայի):                                                                                                                  

 8. Թուլություն և մեծ հոգնածություն                                                                        Կարող եք ուժեղ ֆիզիկական հոգնածություն զգալ:                                                         Այդ հոգնածության զգացումը հաճախ չի անցնում քնելուց կամ հանգստանալուց հետո, ուռուցքի աճին զուգահեռ կարող եք սովորականից երկար քնել կամ քնել ցերեկվա ժամի: Հոգնածությունը հաճախ ուղեկցվում է անտարբերությամբ, դյուրագրգռությամբ, ընկճախտով կամ ձեր և շրջապատողների հանդեպ բացասական վերաբերմունքով:

9. Շարժումների կոորդինացիայի խախտում
Եթե դժվարանում եք քայլելիս հավասաակշռություն պահել կամ դժվարանում է ձեռքերի և ոտքերի կոորդինացիան, սա կարող է գլխուղեղի ուռուցքի նշան լինել:
10. Այլ փոփոխություններ օրգանիզմում
Հիպոֆիզի ուռուցքը կարող է հանգեցնել ոչ պարբերական դաշտանային ցիկլի, կրծքի կաթի չափից շատ արտադրվելու, տղամարդկանց դեպքում կրծքի առաջացման, կանանց մարմնի վրա չափից շատ մազի աճի: Ուռուցքը կարող է նաև ձեռքերի և ոտքերի աճ առաջացնել, ճարպակալում կամ զարկերկային ճնշման տատանումներ: