Ինքնաթիռների հետ կապված շատ բաներ կան, որոնց մասին հասարակ ուղևորները գաղափար չունեն։ Անգամ ինքնաթիռով պարբերաբար ճամփորդողները չեն կարողանում նկատել որոշ մանրուքներ, որոնք իրականում շատ կարևոր են։

Օրինակ՝ գիտեի՞ք, որ յուրաքանչյուր նստատեղի հենակի տակի հատվածում թաքնված մի կոճակ կա, որը սեղմելու դեպքում ձեր նստատեղը սովորականից ավելի հետ կգնա և ավելի հարմարավետ կդառնա։ Կամ ինչո՞ւ են ինքնաթիռի պատուհանները շրջանաձև և ինչո՞ւ շարքերի հետ ուղղահայաց դասավորված չեն։

Երբևէ նկատե՞լ եք, որ ինքնաթիռների մեծամասնության ներսում գերակշռում է կապույտ գույնը. այդ գույնի են նստատեղերը, հատակը, պատերը, առաստաղը․․․

Դիզայներները բավականին խորամանկ են և միշտ փորձում են դիզայներական այնպիսի լուծումներ տան, որոնք ուղևորների մոտ տեսողական խաբկանք և պատրանք կառաջացնեն, թե ինքնաթիռի պայմանները շատ հարմարավետ են, անգամ եթե իրականում այդպես չէ։

Բազմաթիվ մասնագետներ ասում են, որ շատ մշակույթներում կապույտ ու կանաչ գույները ասոցիացվում են խաղաղության և հանգստության հետ։

«Գույների միջոցով կարելի է ազդել մարդու զգացողությունների վրա, ինչպես նաև նրանց՝ ջերմության, բույրի և խոնավության ընկալումների վրա»,- նշել է Boeing տեսակի ինքնաթիռների դիզայներ Վիրջինիա Թրիփը։ Եթե այս տեսանկյունից նայենք, ապա կստացվի, որ կապույտ գույնի շնորհիվ առաջանում են մաքրության և թարմության զգացողություններ, այսինքն՝ օդում ձեզ ավելի լավ և հարմարավետ եք զգում։

Միգուցե թվա, թե այս ամենը ընդամենը գեղեցիկ շարադրված մտքեր են, սակայն իրականում գույնի ընտրությունը չափազանց կարևոր է։ Պատկերացրեք՝ 5-6 ժամ շարունակ թռչում եք ինքնաթիռով, որի ողջ կահավորումը դեղին կամ նարնջագույն է։ Հավանաբար շատ կարճ ժամանակ անց ձեզ մոտ հոգնածություն կառաջանա։

Թռչելիս սթրեսի ենթարկվելու ձեր շանսերը շատ մեծ են, այսինքն՝ ինքնաթիռում դուք ավելի խոցելի եք, քան ձեր տանը կամ աշխատավայրում։

Ներկայումս որոշ ինքնաթիռների ներքին հարդարման մեջ գերակշռում է նաև կարմիրը, քանի որ ասում են՝ կարմիրը նույնպես աչքին հաճելի գույն է, բայց ոչ այնքան, որքան կապույտը։