Ռուս սպորտային հեռուստահաղորդավարուհի, ֆոտոմոդել, բլոգեր, «Միսս Ռուսաստան 2003», 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրյովան երեկ շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ՝ հայտարարելով, որ շուտով Երեւան է ժամանելու.

«My warm wishes to all Armenians today - Independence Day of Armenia: Շնորհավորում եմ հայ ժողովրդին ու բարգավաճում մաղթում ձեր երկրին։ Վաղը մենք ձեզ հյուր կգանք»,- գրել էր նա իր Instagram-ում:

Եվ, ահա, առավոտյան 3-ին նա իսկապես ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում Վիկտորիային դիմավորել են հսկայական ծաղկեփնջով:

«Ահա, նման գեղեցիկ ծաղիկներով են միշտ դիմավորում Երեւանում: Եղանակը հիասքանչ է»,- իր հրապարակած տեսանյութում ասում է Վիկան: