Blognews.am-ն արդեն պատմել է Առաջին ալիքի նոր սիթքոմի` «Ամուսնացածների լիգա»-ի մասին: Սիթքոմում նկարահանվում են Անի Պետրոսյանը, Ջեմմա Ադամյանը, Սերժոն, Տիգրան Գյուլումյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Լուիզա Ներսիսյանը և վերջինիս դուստրը` Լիլիթ Թոխատյանը: Ի դեմ սա Լուիզայի և Լիլիթի համատեղ առաջին աշխատանքն է: BlogNews.am-ի հետ զրույցում Լուզիան պատմել է դստեր հետ աշխատանքի և նախագծի մանրամասների մասին:
«Երեք ընկերուհիներ են, ովքեր շատ տարբեր բնավորության գծորով մարդիկ են, բայց միևնույն ժամանակ շատ մտերիմ են իրեր հետ և նրանցից յուրաքանչյուրն ունի իր ընտանեկան մոդելը: Ես տնային տնտեսուհի եմ, ում ամուսինը բանկի աշխատող է, ունեմ դուստր, ով ավելի շատ կապված է հայրիկի հետ: Ասեմ երբ մի քանի սերիա նայեցի, պետք է խոստովանեմ, որ բավականին հետաքրքիր է և առհասարակ շատ դրական արձագանքներ եմ լսում: Այստեղ յուրաքանչյուրը իրեն բնորոշ ինչ որ հատկություններ է գտնում, հաճախ էլ խորհուրդ են տալիս, թե ինչ թեմաների կարելի է անդրադառնալ: Ամենակարևորը` գռեհկություն չկա, դրա համար միայն պետք է շնորհավորել թիմին»,-նշում է Լուիզան

Ի դեպ Լուիզայի դստեր կերպարում իր իսկ սեփական դուստրն է խաղում` Լիլիթը: Դերասանուհին ասում է, որ սա նրանց առաջին համագործակցությունն է. «Ուրախ եմ, որ համագործակցում եմ դստերս հետ, քանի որ նա շատ լուրջ է վերաբերվում իր գործին, իսկ ամենակարևորը դա է` պատասխանատու լինել այն գործի հանդեպ, որը կատարում ես: Իր մոտ դա շատ սկզբունքային է, չգիտեմ դա մեզանից է գալիս, թե բնությունն իրենն արել է, բայց ես ուրախ եմ, որ այդքան պատասխանատու է մոտենում իր աշխատանքին: Նրա հետ նկարահանման հրապարակում մոռանում եմ, որ նա իմ դուստրն է և մենք որպես գործընկերներ փորձում ենք միասին հասկանալ տեսարանը և խաղալ»:
Այն հարցին` ինչպես է գնահատում դստեր կարողությունները, որպես դերասանուհի` Լուիզան պատասխանեց. «Նախադրյալները լավ դերասանուհի դառնալու կա Լիլիթի մոտ այնքանով, որ նա շատ է սիրում այն ինչով զբաղվում է, իսկ հետոգայում պրոֆեսիոնալիզմը տարիների փորձի հետ է գալիս: Ամենակարևորը մասնագիտություն ընտրելիս շատ կարևոր է, որ դու սիրես քո գործը, ոչ թե դա անես ինչ որ բանից ելնելով: Երջանկությունը ես տեսնում եմ նրա աչքերի մեջ և կարծում եմ`այս պահի համար ինչով նա զբաղվում է, ճիշտ է ընտրել»:

Լիլիթը իր արած աշխատանքի համար հոնորարներ ստանում է, չնայած ինչպես Լուիզան է ասում, դստեր համար դա առաջնային չէ. «Ես ցավում եմ, որ այդպես է բայց Լիլիթի համար գումարը կարևոր չէ, կուզեի որ նա գոնե այն տեսակը լիներ, որ մի քիչ արժևորեր իր ստացած գումարը: Չգիտեմ` ուրախանամ, թե տխրեմ դրա համար: Որպես մարդկային տեսակ ուրախ եմ, որ նա այդպիսին է, բայց ինչքանով է դա ճիշտ այս հասարակության մեջ` չգիտեմ: Լիլիթը իր ստացած առաջին աշխատավարձը ծննդյանս նվեր է տվել: Հենց այդ օրն էր ստացել, եկավ ասաց. «մամա ջան, քեզ համար նվեր ունեմ և նվիրեց ինձ իր գումարը»»,-եզրափակեց Լուիզան