Մասնագետներն ուսումնասիրությունների արդյունքում սահմանել են միատարր դիետա, որը կարող է օգնել ձեզ մեկ շաբաթում կորցնել 5 կգ: Բանն այն է, որ ամբողջ շաբաթվա ընթացքում հարկավոր է սնվել միայն հնդկացորենով` պատրաստված հատուկ ձևով:
Դժվար ընթացք է, բայց եթե ուզում եք նիհարել և ունենալ գրավիչ կառուցվածք, հապաղել չի կարելի:
Պատրաստել հետևյալ ձևով.
Մեկ բաժակ հնդկացորենը լցնել 2 բաժակ եռացրած ջրի մեջ և թողնել ամբողջ գիշեր:
Սա կլինի ձեր ամբողջ օրվա սնունդը, և այսպես կշարունակվի մեկ շաբաթ:
Չի կարելի օգտագործել աղ, շաքար և համեմունքներ, քանի որ միայն հնդկացորենը` առանց հավելյալ ատրիբուտների, կօգնի նիհարել այս դիետայով:
Եթե ուզում եք մի փոքր փոփոխել սնունդը, օգնության կհասնի անյուղ կեֆիրը, որը պետք է ընդունել օրվա մեջ 1 լիտրից ոչ ավելի:
Բացառության կարգով կարող եք ուտել խնձոր կամ էլ խմել առավոտյան մեկ բաժակ սուրճ:
Հնդկացորենը շատ օգտակար է, սննդարար և ածխաջրեր չի պարունակում:
Այսկերպ սնվելը նվազենում է սննդարար նյութերի ներթափանցումն օրգանիզմ, որի պատճառով չի կարելի այն օգտագործել 1,5 շաբաթից ավելի:
Այս դիետայի ընթացքում խորհուրդ չի տրվում զբաղվել սպորտով, ավելի լավ կլինի սկսեք յոգայի կամ լողի հաճախել:
Դիետայի ավարտից հետո պետք է սահմանափակել կալորիաների ընդունումը մինչև 1500 կկալ:Հակառակ դեպքում, կորցրած քաշը արագ կվերականգնվի:

Նյութի աղբյուրը` Orer.am