Տղամարդիկ կանանց պես զգայուն չեն, սակայն դա չի նշանակում, որ նրանց աջակցություն պետք չէ: Եվ եթե նրանք ասում են, որ ամեն ինչ լավ է, իրականում կարող է հակառակը լինել: Ահա մի քանի իրավիճակներ, երբ դուք նրան, իրոք, պետք եք:

Նրան ազատել են աշխատանքից
Երբ նա քնում է կամ օրերով հեռուստացույց է նայում` դա բնական է, սակայն կողքից աջակցությունը չի խանգարի: Հիշեցրեք նրան, որ դուք միասին եք ոչ փողի համար: Գտեք նրա համար մի քանի հարմար թափուր աշխատատեղ կամ ուղղակի դուրս եկեք տանից միասին:

Խնդիրներ ընկերների հետ
Տղամարդկանց մոտ երբեմն այդպես լինում է, և նրանք սովորաբար չեն կիսվում իրենց ապրումներով: Եթե դուք երկուսդ էլ զգում եք, որ նա հեռացել է ընկերներից, սակայն իրականում դա չի ուզում, առաջարկեք նրանց տուն հրավիրել:

Նա հիվանդ է և ոչինչ չի զգում
Ոմանք հիվանդ ժամանակ ցանկանում են մենակ մնալ: Սակայն տղամարդիկ, որպես կանոն, սիրում են ընկերակցություն:

Երբ մայրիկին նվեր պետք է գնի
Կանանց նվեր ընտրելը բավականին բարդ է, իսկ մայրիկին՝ առավել ևս: Մի քանի գաղափար առաջարկեք նրան, որոնց մասին նա նույնիսկ չի էլ մտածել:

Մահացել է պապիկը
Նույնիսկ եթե նրանք այդքան էլ մտերիմ չէին, միևնույն է, մահը ծանր տպավորություն է թողնում: Աշխատեք ավելի շատ կողքը լինել:
600x580

Պետք է հեռացնել ատամը
Ոմանց անհանգստացնում են նույնիսկ փոքր վիրաբուժական միջամտությունները: Քաջալերեք նրան ուղարկելով հաղորդագրություն: Կողքին կանգնելը և ձեռքը բռնելը մի քիչ չափազանցություն կլինի, սակայն կարելի է հանդիպել ճանապարհին և միասին տուն վերադառնալ:

Նա անհանգստանում է ապագայի համար
Նրան աշխատանք են առաջարկել ուրիշ քաղաքում: Կամ նա ավելի շատ ժամանակ է անցկացնելու աշխատավայրում և դուք ավելի քիչ եք միասին անցկացնելու: Այդպիսի իրավիճակները պարտադիր պետք է քննարկել, որպեսզի գործողությունների լավ ծրագիր մշակվի:

Նա ցանկանում է թողնել աշխատանքը և դերասան դառնալ
Կամ ուղղակի փոխել մասնագիտությունը: Եթե ընտրությունը այդքան էլ անհույս չէ, աջակցեք նրան այդ գործում:

Նա անհանգստանում է ֆինանսական խնդիրների համար
Օրինակ նա պետք է վճարումներ անի, ձեզ ծննդյան նվեր գնի և դա՝ փոքր աշխատավարձի պարագայում: Որոշ դեպքերում օգնել չի լինում, բայց գոնե մի նշեք, որ ձեր ընկերուհու ամուսինը նրան ավտոմեքենա է նվիրել:

Նա նոր կոստյում է գնում

Ոչ բոլորը ունեն ոճի զգացողություն, այդ պատճառով ձեր խորհուրդները կարող են տեղին լինել:

Նյութի աղբյուրը` LADYNEWS.am