ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի Փենսիլվանիայի համալսարանի կենսաբանները հայտարարել են իմունային բջիջների ստեղծման մասին, որոնք կարող են ճանաչել ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակված բջիջներին:

Այդ նպատակով գիտնականները մարդու իմունային բջիջների ԴՆԹ-ն են մոդիֆիկացրել: Այս մասին հոդված է հրապարակվել PLoS Pathogens ամսագրում:

Տ բջիջներին իմունային համակարգի պահապաններ են անվանում: Նրանք պայքարում են մարդու օրգանիզմ ներթափանցած հիվանդածին միկրոօրգանիզմների դեմ, սական ՄԻԱՎ-ի դեպքում այս համակարգը չի աշխատում: Այսպիսով, փոփոխված Տ բջիջները կարողանում են ճանաչել վիրուսով վարակված բջիջներին եւ վերացնել դրանք, մինչ դրանք անուղղելի վնաս կհասցնեն օրգանիզմին: Արդյուանավետությունն արդեն փորձարկվել է լաբորատոր մկների վրա:

Ջեյմս Ռայլին ասել է, որ հետազոտողների խմբին առաջին անգամ հաջողվել է ցուց տալ, որ փոփոխված Տ բջիջները օրգանիզմը պաշտպանում են ՄԻԱՎ-ի հետագա վարակից անգամ, երբ հակառետրովիրուսային դեղամիջոցների ընդունումն ավարտվել է:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am