Հայտնի շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը չէր կարող հումորից զուրկ կին ունենալ։ Ժաննան՝ նրա կինը, ամեն օր ապացուցում է, որ ամուսնուն արժանի կողակից է։

Իր Instagram-ում Ժաննան տեղադրել է իր նկարը՝ արված հայ իլյուստրատոր Միլենա Ուստյանի կողմից եւ գրել.

 «Շնորհակալ եմ գեղեցիկ նկարի համար։ Ինձ շատ հաճելի է։ Դուք դեմ չե՞ք լինի, եթե ես այս նկարը տանեմ ինձ հետ պլաստիկ վիրաբույժի մոտ։ Ես ուզում եմ հենց այսպիսի տեսք ունենալ»։

Իսկ ավելի վաղ Գարիկի կինը պարծեցել էր իր խոհարարական հմտություններով։ Ժաննա Լեւինան թփով տոլմա էր պատրաստել, ինչի մասին հայտնել է իր Instagram-ում:

 «Այսօր տոլմա եմ պատրաստել: Հայկական տոլման աշխարհի ամենահամեղ տոլման է: Հիմա ամենն ուտելու ենք»,- story բաժնում հրապարակած կարճ տեսանյութը մեկնաբանել է Գարիկի կինը: