«Հմայքի գաղտնիքների» բացահայտման նպատակով այս անգամ զրուցել ենք այս շրջանում «Անուղղելիները» սիթքոմում նկարահանվող դերասանուհի Միլենա Վարդանյանի հետ, որն աչքի է ընկնում վառ արտաքինով եւ սլացիկ կազմվածքով:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին բացահայտեց իր նրբագեղության գաղտնիքները.

 «Առավոտս սկսվում է լավ երաժշտությամբ: Նախաճաշին միշտ ուտում եմ վարսակի շիլա, հետո սուրճ եմ ըմպում: Քանի որ շատ երկար տարիներ Իտալիայում եմ ապրել, շատ եմ սիրում պաստա: Բայց երբ նկարահանման եմ լինում, նախընտրում եմ ուտել որեւէ թեթեւ, բայց սննդարար ուտեստ, օրինակ՝ բանջարեղենով պատրաստված ձուկ կամ էլ հավի փափկամիսը՝ բրնձով: Իսկ երեկոյան աշխատում եմ շատ չուտել: Կրկին ինչ-որ թեթեւ բան եմ ուտում, դա կարող է լինել ծովամթերքներով աղցան, մրգեր, բանջարեղենով աղցան եւ այլն»:

 Միլենան դիետա չի պահում, քանի որ դերասանուհին ունի չգիրանալու իր գաղտնիքները.

«Կարող եմ մի գաղտնիք բացահայտել, թե ինչպես չգիրանալ: Օրվա մեջ պետք է մի քանի անգամ ուտել, բայց շատ քիչ չափաբաժնով»,-ասում է նա՝ հավելելով. «Շաբաթական երկու անգամ գնում եմ մարզասրահ, եթե աշխատանքային գրաֆիկս թույլ է տալիս»:

Միլենայի խոսքով՝ կինն իրեն գեղեցիկ կզգա, եթե հասնի ներքին ներդաշնակության.

 «Կինը պետք է կարողանա իրեն ընդունել այնպիսին, ինչպիսին կա, քանի որ գեղեցկությունը ներքինի արտացոլանքն է: Կանանց եւ աղջիկներին խորհուրդ եմ տալիս գնալ դեպի իրենց երազանքը, երբեք չհանձնվել՝ անկախ ամեն ինչից»,-ասում է նա:

Նյւթի աղբյուրը` NEWS.am STYLE