Մեզնից յուրաքանչյուրը հայկական Գորգի մի զարդանախշ է.մեկը բնորոշ ու գունավոր, մեկը ոչ այդքան պարզորոշ կամ դեռ անուրվագիծ, մեկը ժամանակի ընթացքում արդեն մաշված կամ, հակառակը, շատ վառ ու գունավոր, ժանակակից կամ միջնադարից հասած...մենք շատ տարբեր ենք,բայց բոլորս զարդանախշեր ենք։ Մեր ՝ հայերիս կյանքերը հազարավոր կապերով քարկապված են իրար, ճիշտ է,մենք ցանել ենք աշխարհի պարարտ հողում մեր խորհրդանիշերը, բայց մեզ թողել ենք ամենից կարևորը. կապերը, մանր թելիկներից հյուսված այն կապերը՝ ազգայինի, հավատքի, սիրո, խնամքի կամ հոգատարության, որոնցով ի վերջո գործում ենք մեր կյանքի ԳՈՐԳԸ։ Հայի դիմապատկերն է իր Գորգը.առաջին հայացքից պարզ մի գունազարդ պատկեր, բայց իրականում բարդ, սիմվոլներով լի մի ամբողջ ժողովրդի պատմություն՝ վայրիվերումներով, ուրախ ու տխուր պահերով, իրար հաջորդող գույներով ու կարևորը՝ միասնականությամբ։Պինդ ու գրագետ Գործված գորգը երեբեք չի քանդվում. գուցե մաշվում է, տեղ- տեղ խավը նստում... բայց գործքը քանդելու համար մի ԿԱՊՆ է պետք քանդել. մենք ... քարկապված ենք իրարով, և մեր ՈՒԺԸ դա է։ Կարևորագույնը՝ ԿԱՊԸ։ 2017-իՀոկտեմբերի 23- ը պատմության նոր կետ դարձավ. այս օրը Գանձասարում օծվեց @megeriancarpetarmenia երկու տարի հյուսվող ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ՝ Խորանի գորգը, Ատյանի գորգն ու Ուղեգորգը։ Այս եռագորգի ծնունդով սկվեց նոր շարժում։ Հետայսու Արցախ աշխարհի վանքերը հերթով կունենան իրենց անվանական Գորգերը՝ տաճարների խորհրադանիշերով, Հավատքի ու պայքարի պատմությամբ, ձեռագործ արվեստի ամբողջ խորությամբ։ Գորգը՝ ազգային ապրելակերպի, ինքնության ու հավատքի մի նոր՝ վերաիմաստավորված և ԱՊՐՈՂ խորհրդանիշ։ Խորին շնորհակալություն Սբ. Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին և արվեստաբան, համադրող Վարդան Կարապետյանին՝իրենց մտածածն իրականություն դարձնելու, ճանապարհի կեսից չհոգնելու,չընկրկելու, և մեզ բոլորիս այդ պատմական եռօրյային մասնակիցը դարձնելու համար։ Մեծապես շնորհակալ եմ նաև Պանարմենիան Մեդիագրուպին՝ կատարած ահռելի ու որակով աշխատանքի համար) Հ.Գ. էնքան լեցուն ու ոգևորված եմ, որ այս գրառումս մի կերպ եմ ամփոփում։ Այնպես որ... շարունակելի))) Ես կանգնած եմ Գանձասարի ուղեգորգին), ուղին՝ Հավատի ու Հավատքի։
Այս թեմայով
Էլեկտրոնային դեղատոմս գրելու համար բժշկից 7-8 րոպե է պահանջվում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Անահիտ Ավանեսյանին
«Երբ փոքր էի, ինձ շատ էին ասում, որ պիտի ինձ «խելոք պահեմ», շատ չխոսեմ․․․»․ «Լադանիվա»-ից Ժակլինը՝ եվրատեսիլյան երգի ու մրցույթից խմբի սպասելիքների մասին
ԱՄՆ բանակի վետերանը ամուսնացել է սիամական երկվորյակի հետ
«Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո
Շքեղ ցուցադրություն, համեղ հյուրասիրություն և հայտնի հյուրեր․ Կայացավ Քրիստինա Գրիգորյանի՝ «Fashion with stars» խորագրով ցուցադրությունը
Զիրոյանն իր սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
Մասկը հայտարարել է, որ Neuralink-ի իմպլանտը կվերականգնի մարդկանց տեսողությունը
Ջենիֆեր Լոպեսը փրկում է մարդկությանը Netflix-ի նոր՝ «Ատլաս» գիտաֆանտաստիկ թրիլերում
Երկաթի պակասը կարող է լինել երկարատեւ COVID-19-ի պատճառ. Nature
Թողարկվել է «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի երգը (VIDEO)
Շերոն Սթոունը հայտնել է այն պրոդյուսերի անունը, ով փորձել է ստիպել իրեն սեքսով զբաղվել իր խաղընկերոջ հետ
«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում
Զարկերակներում գտնվող պլաստիկ մասնիկները մեծացնում են սրտի ինֆարկտի և կաթվածի ռիսկը. EJM
Առաջարկվել է վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդ
Սյուզաննա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը «Славянский базар 2024» մցույթում
Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Քովիդը մարդու ուղեղից մինչև 20 տարվա կյանք է խլում
Քիմ Քարդաշյանը պատրաստ է չորրորդ ամուսնությանը
Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին
Կոնֆլիկտից հետո սեքսը օգտակար է՝ ինչպես հարաբերությունների, այնպես էլ առողջության համար
Սերն առաջին հայացքից` իրական է. hանկարծակի սիրահարվածության վեց նշան
Քիմ Քարդաշյանն ու Օդել Բեքհեմը փորձել են գաղտնի պահել իրենց սիրավեպը՝ Քանյե Ուեսթի արձագանքից խուսափելու համար
ԱՄՆ-ի շրջաններից մեկում երկրի պատմության մեջ առաջին անգամ առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել միայնության պատճառով
Ջեյ Լոն եւ Latto-ն՝ «Can't Get Enough (Remix)» երգի «թեժ» տեսահոլովակում
Դիանա Մալենկոյի եւ Էդուարդ Աղաջանյանի ջերմ գրկախառնությունը
Շքեղ ցուցադրություն, համեղ հյուրասիրություն և հայտնի հյուրեր․ Կայացավ Քրիստինա Գրիգորյանի՝ «Fashion ...
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023»-ին ելույթ կունենա 8-րդը․ Yan Girls-ը՝ մրցույթի բացման արարողությ...
«Սիմֆոնիկ Մանսուրյան»․ բարեգործական համերգ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսե...
Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը
Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Հասմիկ Կարապետյանը՝ Հայկոյի, ամուսնու ու ընտանիքի մասին
Ի՞նչ եք կարծում` տղամարդ ունեմ կողքիս,թե՞ ոչ… Անահիտ Սիմոնյանը հարցում է անցկացնում
Միացյալ Նահանգների բնակչուհին նկատողություն է ստացել աշխատավայրում՝ մեծ կրծքի համար
Նորայր Եղյանը կերակրում է նորածին բալիկին
Նազենի Հովհաննիսյանը՝ սիրելիի և երեխա ունենալու մասին. տեսանյութ
ԱՄՆ բանակի վետերանը ամուսնացել է սիամական երկվորյակի հետ
Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Վիշապի տարի. ո՞ր գույնը կդառնա ձեր թալիսմանը 2024 թվականին
Կանաչի բոլոր երանգները հաջողություն կբերեն. ինչ տոնական զգեստ ընտրել ամանորի գիշերին
Երկու կանոն , որոնք կօգնեն գեղեցիկ և առողջ արևայրուք ստանալ