Ինչպես նախորդ տարի՝ այս տարի էլ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, որը կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:

Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի:

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչեւ դեկտեմբերի 15-ը` www.eurovision.am կայքում: