ՎիվառոՊոկերը խաղի սիրահարների համար կազմակերպեց օնլայն և կենդանի խաղերով հագեցված մրցաշրջան:

Տարին մեկնարկեց 17 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով մրցաշարով: Այնուհետև հաջորդեցին ամեն շաբաթ անցկացվող անվճար մրցաշարերը՝ մինչև 10 միլիոն դրամ երաշխավորված ֆոնդով: Իսկ կենդանի խաղը նախընտրողների համար Ծաղկաձորի «Ռոյալ» և «Սենատոր» ժամանցի կենտրոններում պարբերաբար կազմակերպվեցին մրցումներ կրկին խոշոր մրցանակային ֆոնդերով:

Խաղարկվեցին Սոչի քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի 5 ուղեգրեր: Իսկ ամռանը խաղարկվեցին ուղեգրեր դեպի Մալդիվներ, Շրի Լանկա և Դուբայ:
Վիվառո Պոկերի լավագույն ձեռքբերումը BetConstruct ընկերության կազմակերպված Battle of Armenia /BOA/ գավաթի առաջնություն էր՝ տարածաշրջանի համար սենսացիոն մրցանակային ֆոնդով՝ 144,000,000 դրամ: Գլխավոր մրցաշարի հաղթողը ստացավ ավելի քան 25 միլիոն դրամ պարգև: Միջազգային այս մրցաշարն անցկացվեց Վիվառոյի կազմավորման 14 ամյակին կապակցությամբ:

Եվ ահա տարեվերջին պոկերի երկրպագուները կրկին ուրախանալու առիթ ունեն:
ՎիվառոՊոկերը սկսում է ամանորյա ավելի քան 60 օնլայն մրցաշարերի շարք, որոնք անցկացվելու են դեկտեմբերի 15-ից 30-ը: Օնլայն մրցաշարերին կարող եք միանալ ամեն օր ժամը 14:00-ին, 16:00-ին, 20:00-ին և 22:00-ին: Պոկերի մրցաշարերն անցկացվելու են Pl Omaha և NL Holdem խաղատեսակներում: Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, որի մրցանակային ֆոնդը սահմանված է 170.000.000 դրամ, իսկ հաղթողի շահումը կկազմի 28.500.000 դրամ:

Մասնակցեք ՎիվառոՊոկերի մրցաշարերին և տարին եզրափակեք խոշոր շահումներով: