«Եվրատեսիլ 2006»-ի հայաստանյան եւ ռուսատանյան ներկայացուցիչներ Անդրեն եւ Դիմա Բիլանը տարիներ անց կրկին հանդիպել են: Երգիչները միասին ելույթ են ունեցել Մոսկվայում՝ փակ երեկույթներից մեկի ժամանակ: Անդրեն Բիլանի հետ լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ այն մակագրելով.

«Իմ լավ ընկեր ու տաղանդավոր կոլեգա, այնքան ուրախ եմ, որ այսքան տարի անց կրկին հանդիպեցինք եւ կրկին միասին միեւնույն բեմում ներկայանալու առիթ ունեցանք»:

Ի դեպ, երգչի հրապարակմանն արձագանքել է նաեւ Բիլանը՝ իր ողջույնը հղելով մեկնաբանության տեսքով: