Սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանը շատ շուտով իր երկրպագուներին կներկայանա նոր երգով եւ տեսահոլովակով։ Երգը, որի վերնագիրը երգչուհին դեռ խնամքով թաքցնում է, կարտացոլի Իվետայի նոր հոգեվիճակը եւ կտարբերվի իր մնացած երգերից։ Տեսահոլովակի պրեմիերան կկայանա այս տարվա ընթացքում, ռեժիսորը Արեն Բայադյանն է։ Տեսահոլովակին զուգահեռ՝ Իվետան շարունակում է իր ակտիվ գործունեությունը։ Տեսահոլովակի առաջին կադրերը երգչուհին առաջինը տրամադրել է BlogNews.am-ին:

Օրեր առաջ Իվետան իր նոր Jonathon Entertainment թիմի հետ Տեմպոդրոմում համերգ է տվել, որպես հրավիրյալ հյուր մասնակցել Body Awards-ին։ Համերգի հաջողությունից եւ դրական արձագանքներից հետո կազմակերպիչները որոշել են ընթացիկ տարվա ընթացքում կրկնել այն։ Բացի այդ՝ երեկ Երեւանում կայացավ Իվետա եւ Մարիաննա Մուկուչյանների հիմնադրած «Մուկուչյան» բրենդի շնորհանդեսը, որն իր մեջ ներառված է «Ամենա-ամենա» գրվածքով սվիտերներ, փետրավոր ականջօղեր եւ ժամացույցներ։ Դրանք արդեն վաճառվում են ինչպես Երեւանում, այնպես էլ Իբիցայում։