Քիմ Քարդաշյանը հայտնվել է Violet Grey-ի կրքոտ ֆոտոշարքում:

37-ամյա հայուհուն լուսանկարել է Բեն Ասսեթը, նկարահանումների արտ–տնօրենը Կասսանդրա Գրեյն է, իսկ ոճաբանը՝ Դեբորա Աֆշանին։

Հեռուստաատղը խոսել է իր նոր՝ Crystal Gardenia օծանելիքի մասին.

«Ես զգում եմ, որ սոցիալական մեդիան հզոր գործիք է ժամանակակից աշխարհում։

Իհարկե, շահավետ է համագործակցել ընկերությունների հետ, որոնք մասնագիտանում են վաճառքի ոլորտում։

Սակայն համացանցում սեփական հարթակն ունենալն էլ ավելի լավ է, քանի որ այդպես դուք վերահսկում եք վաճառքի ամբողջ գործընթացը, բացի դրանից՝ այդ վաճառքի ցուցանիշներն ինձ մոտ բարձր են, ու ես ուրախ եմ, որ առեւտրի ոլորտում հենց այդ ուղին եմ ընտրել»,- նշել է Քիմը՝ հավելելով, որ միշտ ցանկացել է ստեղծել իր պարֆյումը։