Վերջապե՛ս, հիմա մենք ունենք հայ հարսնացու՝ նշանավոր թենիսիստուհի։ Նոր Օրլեանում տեղի է ունեցել Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի հարսանիքը։

Ու դատելով մամուլի մեկնաբանություններից՝ այն արդեն անվանել են «Բոլոր ժամանակների ամենատպավորիչ հարսանիքը»։ Հարցնո՞ւմ եք՝ ինչու։ Թեկուզ, որովհետեւ հյուրերի ցանկում կտեսնեք այնպիսի ոխերիմ թշնամիներ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն։ Բայց ամեն ինչի մասին հերթով։

Reddit կայքի հիմնադիրն ու Սերենան, իրենց երկու ամսական դստեր ուղեկցությամբ շքեղ արարողություն են կազմակերպել Նոր Օրլեանի Contemporary Arts Center կենտրոնում։ Հարսանիքը «Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմի թեմայով էր։ Հարսնացուն ու փեսան հյուրերին խնդրել էին հագնվել ընտրված թեմային համապատասխան։ Հարսանեկան հավաքույթի բոլոր հյուրերին դիմավորում էին Be Our Guest երգով։

Հարսանիքի հյուրերից էին․

Քիմ Քարդաշյանը

Բեյոնսեն ու Ջեյ Զին

Աննա Վինտուրը

Սիարան, Քելի Ռոլանդը, Լա Լա Անտոնին

Եվա Լոնգորիան ամուսնու հետ

Քարոլին Վոզնյացկին փեսացուի հետ

Նյութի աղբյուրը`  NEWS.am