Անցած շաբաթ նյու-յորքյան Revlon ընկերությունը ներկայացրեց նոր վարսահարդարիչ, որը գերազանցեց բոլոր գոյություն ունեցող տեսակները։ Այն մազերի չորացման ընթացքում թույլ է տալիս հարդարել դրանք այնպիսի խնամքով, ինչպիսին արվում է գեղեցկության սրահներում։

Այն ունի նաև հասարակ չորացման հնարավորություն։ Բազմաթիվ բլոգերներ արդեն հասցրել են փորձել այս հրաշքը և կարծիքներով կիսվել համացանցում։