Ուժեղ համայիլ կարելի է սարքել ինքնուրույն՝ սեփական ձեռքերով: Թելը պետք է բրդյա լինի. բուրդը ոչ միայն վանում է բացասական էներգիան, այլեւ բուժական էֆեկտ ունի: Բուրդը նպաստում է հոդերի վնասվածքների ու մաշկային ծածկույթների ապաքինմանը, դրա համար էլ մարդիկ հնուց ի վեր բրդյա թել են կապել՝ իրենց առողջությունը շտկելու նպատակով:
Որպեսզի կարմիր թելը վերածվի համայիլի, անհրաժեշտ է դրա վրա մի քանի հանգույց անել: Աշխատանքը պետք է սկսել մի րոպե լռությունից, որի ժամանակ դուք կկենտրոնանաք դրական զգացմունքների վրա ու կազատվեք նեգատիվից, չէ՞ որ թելը հիշում է զգացմունքները, որոնք դուք զգում եք նրա հետ գործ ունենալիս: Հանգույցների քանակը պետք է կենտ լինի: Հիշեք, որ դրանցից ոչ մեկը չպետք է աննպատակ հանգուցվի: Յուրաքանչյուրը պետք է ինչ -որ գործառույթով օժտվի: Պետք չէ, որ դրանց քանակը չափից շատ լինի: Լավագույն քանակը յոթն է:
Հյուսելով հանգույց՝ մտովի ասեք, թե ինչ նպատակով եք դուք այն կապում: Նախօրոք մտածեք, թե հատկապես ինչ եք ուզում ստանալ համայիլից: Հանգույցների միջեւ մեկ սանտիմետրից ոչ պակաս տարածություն թողեք, հակառակ դեպքում դրանք կսկսեն փոխազդել իրար վրա ու թուլացնել կարմիր թելի ընդհանուր ուժը:
Պատրաստի թելը կապում են ձախ դաստակին: Դաստակը բացասական ազդեցության նկատմամբ ամենախոցելի տեղերից մեկն է, եւ հետո՝ ձախ կողմը հնուց կապակցվել է նեգատիվի ու անդրաշխարհյա ուժերի հետ, ու դրա համար էլ այն ավելի ուժեղ են պաշտպանում: Համայիլը պետք է դաստակին կապի մտերիմ մարդը: Եթե դա ինքնուրույն անեք, ապա կարող եք ոչ միայն կարմիր թելը զրկել նրա պաշտպանիչ գործառույթից, այլեւ ձեր կյանք անախորժություններ բերել:
Թելը ավանդաբար կապում են երեք հանգույցով ու միաժամանակ ասում . «Աստված քեզ պաշտպան, սրբազան ուժերը կհեռացնեն դժբախտությունը: Ամեն »: Այդ պահից սկսած թելը պետք է անընդհատ կրել ու երբեք ձեռքից չհանել:
Եթե դուք որոշ ժամանակ հետո նկատում եք, որ կարմիր թելը կորել է, ուրեմն այն գերհագեցել է բացասական էներգիայով՝ պաշտպանելով ձեզ դրանից ու լիովին կատարել է իր գործառույթը: Եկել է նոր համայիլ պատրաստելու ժամանակը: