Tert.amLife-ը գրում է.

Հայաստանն այս տարի առաջին անգամ պետք է մասնակցեր «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթին, Լիլի Սարգսյանը մեկնել էր Չինաստան` մասնակցելու մրցույթին, սակայն նա չի անցել մրցույթի եզրափակիչ փուլ և չի մասնակցելու այսօր կայանալիք մրցույթին։ «Միսս Արմենիա» տիտղոսակիրը քիչ առաջ ժամանել է Երևան։ Հայաստան վերադառնալուց հետո Tert.am Life–ն առաջինն է խոսել 17–ամյա աղջկա հետ «Միսս Աշխարհին» մասնակցության և նախընտրական փուլը չհաղթահարելու մասին։

Ավելի վաղ, Tert.am Life–ին տված հարցազրույցում Լիլին ասել էր, որ նոյեմբերի 18–ին հանդիսատեսը կհամոզվի, որ ինքն ինքնավստահության պակաս և հուզմունք չունի։ Կոմպլեքսավորվածությունը հաղթահարված։ Նոյեմբերի 18–ին, սակայն, նա ելույթ չունեցավ։

«120 աղջիկ կար, որոնցից 80–ը չանցան։ Նրանցից մեկն էլ ես էի։ Նեղվածությունս քիչ էր, քանի որ կարևորը մասնակցությունն է։ Առաջին տարին է, որ Հայաստանը ներկայանում էր «Միսս Աշխարհ» մրցույթին, և ես էի ներկայացուցիչը։ Դա ինձ համար շատ մեծ հպարտություն էր։ Ճիշտ է, հուզմունք կար, բայց դա բնական է։ Բոլոր մասնակիցների, նույնիսկ, հաղթողի մոտ հուզմունք կար»,– ասաց Լիլին։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/11/20/lili/46401