Զբոսանավը դա միանշանակ շքեղության նշան է։ Եվ այդ շքեղությունը, որ վերջերս հայտնվել է, ունի ահռելի չափեր, աննկարագրելի ձևավորում, նույնիսկ հսկայական լողավազան։ 

Այժմյան զբոսանավերի հայտնի նախագծողներից մեկը Կլիֆֆորդ Դենն է, որի՝ վերջերս ներկայացրած հավաքածուն կարող է բացել գերզբոսանավերի տենդենցը։

Նրա Heeson Yachts Maximus նախագիծը այդպես է կոչվում ոչ թե չափերի պատճառով, այլ՝ իր հարմարավետության։ Ուղևորների համար նախատեսված են բավականին հարմարավետ տեղեր ինչպես ներսում, այնպես էլ դրսում, նաև դրա վերին տախտակամածը ունի լիովին տեսողական հասանելիություն բոլորի համար։ Նրա մեծ շքեղություններից է նաև հսկայական լողավազանը՝ երկու ջրվեժներով։