Այսօր «Գրեմի» մրցանակի հավակնորդներն են հայտնի դարձել: Արարողությունը տեղի կունենա Նյու Յորքում՝ 2018 թվականի հունվարի 28-ին, հավակնորդների շարքում դիդրիժոր Կոնստանտին Օրբելյանն է, որը Դմիտրի Խվորոստովսկու հետ «Լավագույն դասական մենակատարի վոկալ ալբոմ»՝ «Sviridov: Russia Cast Adrift» ձայներիզի համար («Սվիրիդով. Հուսահատված Ռուսաստան») անվանակարգում է հայտնվել:

 NEWS.am STYLE-ը կապ է հաստատել անվանի դիրիժորի հետ, որը երեկ Խվորոստովսկու հուղարկավորմանն էր ներկա, իսկ այսօր՝ հոգեհացին:

«Ես շատ ուրախ եմ այդ անվանակարգի համար, - ասել է Կոնստանտին Օրբելյանը, - Եվ նշանակալի էր այն, որ հենց Դմիտրիի հոգեհացի օրն, այդ նորությունը նրա ընտանիքն իմացավ: Իմանալով այդ մասին՝ Դմիտրիի ընտանիքը լաց եղավ: Հատկանշական է, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարելուց 2-3 ամսի առաջ են որոշում՝ ով է լինելու անվանակարգում, Դմիտրին արժանի էր այդ կոչմանը»: