Բիտկոին բառով որոնողական հարցումը Google Trend-ում առաջ է անցել Քարդաշյան ինդեքսից, հաղորդում է Bloomberg-ը:

Մարդիկ ամերիկյան «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուից անցել են ավելի արդիական թեմայի՝ կրիպտոարժույթի:

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին, բիտկոինի փոխարժեքը ռեկորդային մինչեւ 11427 դոլարից նվազել է 9 հազար դոլարի:

Նոյմեբերի սկզբին «բիտկոին գնել» հարցումը առաջ է անցել «ոսկի գնել» հարցումից:

Կրիպտոարժույթի մասին լուրերի ֆոնին «բիտկոին գնել» հարցումը 100 բալից 100-ի է հասել, մինչդեռ «ոսկի գնել» հարցումը 100-ից 74 է ստացել:

Ամենից շատ բիտկոին գնելով հետքաքրքրված են Նիգերիայում, Գանայում եւ Ավստրալիայում: Ոսկով սկսել են ավելի քիչ հետաքրքրվել Սինգապուրում եւ ԱՄԷ-ում: