Սիրուշոն անակնկալ է մատուցել իր երկրպագուներին: Երգչուհին երեկ այցելել է իր հավատարիմ երկրպագուներից մի քանիսին՝ նրանց նվեր մատուցելով:
Իր Instagram-ում Սիրուշոն մանրամասնել է.

«Այսօր բացառիկ օր էր ինձ համար։ Մի ծրագրի շրջանակներում (որի մասին քիչ ուշ կպատմենք) առիթ ունեցա ծանոթանալու մի քանի ակտիվ երկրպագուների հետ, որոնցից մեկին ինչպես հասկանում եմ հասցրել են ճանաչել շատերը. Էդգար Տավուշցին։)) Թե ինչպիսին էին էմոցիաները, կտեսնեք շուտով եթերում»,- գրել է հրապարակած լուսանկարին կից Սիրուշոն: