Զուր չէ, որ օրերս Գարիկի Instagram-ում Պույոլի հետ նկար էր հայտնվել: «Прожекторперисхилтон»-ի հերթական հաղորդման մեջ Սվետլակովի, Ցիկալոյի, Իվան Ուրգանտի եւ Գարիկ Մարտիրոսյանին հյուր էր եկել Իսպանիայի հավաքականի եւ Բարսելոնայի հայտնի պաշտպան Կարլես Պույոլը, որը ՌԴ-ում անցկացվող՝ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան է:

Հաղորդման ընթացքում Գարիկը Պույոլին օդապարիկ է տվել, որի վրա Պույոլը իր ինքնագիրն է թողել, իսկ ավելի ուշ հայ շոումենը հարցրել է Կարլեսին՝ գիտի, թե ովքեր են հայերը եւ, դրական պատասպխան ստանալով, հաղորդման վերջում Բարսելոնայի ակումբի հիմն է երգել:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE