Դեկտեմբերի 5-ին ռուսական Матч ТВ հեռուստաալիքը կհեռարձակի Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին փաստագրական ֆիլմը:
Ֆիլմին է անդրադարձել նաև հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին:
Ես բազմիցս ասել եմ, որ մեր նպատակն է՝ ներկայացնել մարդկային պատմություններ սպորտի և սպորսմենների մասին: Մեզ հետաքրքիր է՝ ինչն է առաջնորդում մարզիկներին հաղթանակի ու անկման պահին, ով է նրանց ոգեշնչում և ինչու նրանք չեն հանձնվում:
Միխայիլն ու Նոբելը պատրաստել են էքսկլյուզիվ և էմոցիոնալ նյութ՝ 21-րդ դարի հայ ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի մասին: Հենրիխն արդեն լեգենդ է դարձել և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը», – ասել է Матч ТВ-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին: