Երկրորդական, ավելին՝ երրորդական դերերում ներկայացող դերասան Տիգրան Մնացականյանը երբեք իր դերերի համար չի հայտնվել մամուլի առաջին էջերում. միշտ քննարկվել են նրա ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Այսօր կարդում եմ հետևյալ հոդվածը, որ Տիգրանն ամուսնացել է իրենից 21 տարի փոքր աղջկա՝ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի հետ: Հիմա կասեք՝ դե, սերը տարիք չի հարցնում, սակայն ամեն ինչ՝ հերթով:
Քառասունամյա Տիգրանի ֆեյսբուքյան էջը նայելիս տպավորություն է ստեղծվում, որ նա անչափահաս երիտասարդ է, ով առաջին անգամ է սիրահարվել և արդյունքում գլուխը կորցրած լուսանկարներ է հրապարակում: Հիմա կասեք՝ դե, նրանց կյանքն է, ինչ ուզում են, թող անեն, բայց Տիգրանը երևի մտածում է՝ այնքան ցանկալի տղամարդ է, որ կարող է այդ տարիքում էլ երիտասարդ կին ունենալ այն պարագայում, որ նրա երկրորդ երեխան ընդամենը մեկ տարեկան է:


Ի՞նչն է նյարդայնացնող, որ Տիգրանի կինն ասում է. «Տիգրանը չի սիրել կնոջը»: Իրո՞ք, իսկ դու ո՞վ ե, որ խոսես նման բաների մասին, քո ի՞նչ գործ: Այս արտահայտությունից հետո Տիգրանը առնվազն պետք է կնոջ սանձերը ձգի, քանի որ նա խոսում է իր երեխաների մոր մասին, սրան էլ գումարած՝ երկրորդ երեխան ընդամենը մեկ տարեկան է: Ստացվում է՝ Տիգրանն, իր մեկամյա երեխային թողած, ընկել է 19 տարեկան աղջնակի հետևից, ով, հիմար սելֆիներից զատ, ոչինչ չի անում:
Հիմա այս պատմության մեջ ո՞վ է ում խելքը կերել՝ Տիգրանն աղջկա՞, թե՞ աղջիկը, ով հույս ունի դերասանական կարիերայում բարձունքների հասնել: Բնականաբար, եթե Տիգրանը չուզեր, աղջնակը նրա խելքը չէր ուտի, և հակառակը: