Ձուն շատ կարևոր մասն է շատերի դիետայում։ Մարդիկ ուտում են այն նախաճաշին, օգտագործում են թխվածքների մեջ և նույնիսկ խմում հում վիճակում։

Անգամ, եթե դուք շատ հաճախ եք օգտագործում ձու, հավանական է, որ չգիտեք, թե ինչ սպիտակ հանգույցներ են լինում հում ձվի մեջ։

Կապող թելիկը գտնվում է դեղնուցի երկու կողմերում։ Նրա նպատակն այն է, որ պահի դեղնուցը ձվի կենտրոնում։

Կապող թելիկը նույն սպիտակուցն է։ Այն կապում է իրար հետ դեղնուցը և ձվի շերտը։ Դուք կարող եք այն հեշտությամբ նկատել, երբ փորձում եք առանձնացնել դեղնուցը սպիտակուցից։

Կապող թելիկն ուտելի է և դրանից բացի, եթե դուք տեսնում եք այն, ապա դա նշանակում է, որ ձուն թարմ է, քանի որ այն անհետանում է, երբ ձուն երկար է մնում։