Նախատոնական եռուզեռն արդեն սկսվել է՝ իր հետ բերելով ոչ միայն թանկացումներ եւ դրան հակառակ՝ հերթեր խանութներում, այլեւ Ամանորի կախարդական շունչը, որը զգացվում է մայրաքաղաքի գրեթե ցանկացած հատվածում:

Խանութների ցուցափեղկերը, հրապարակների տոնածառերը, փողոցների լույսերը եւ, իհարկե, Հյուսիսային պողոտայի ամանորյա տոնավաճառը ստիպում են մեզ կտրվել կենցաղային հոգսերից եւ վայելել պահը:

NEWS.am STYLE-ի լուսանկարիչը շրջել է նախատոնական Երեւանով, որպեսզի ձեզ փոխանցի Ամանորի շունչը :)