Եթե ուզում եք երեխայի հետ վստահելի հարաբերություններ կառուցել և բարձրացնել
նրա ինքնագիտակցությունը, պետք է նրա հետ ճիշտ շփվել: EnterTrain-ը ներկայանցում
է 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ավելի հաճախ ասել:


1. Ես քեզ սիրում եմ
Երեխայի համար այս արտահայտությունը յուրաքանչյուր տարիքում շատ արժեքավոր է: Կարևոր չէ՝ նա քանի տարեկան է՝ 5, թե 13: Դա
նրան ուժ կտա:

2. Ես այնքան հպարտ եմ քեզնով
Որպեսզի երեխան ինքնավստահ մեծանա, նրան հաճախ ասեք, որ հպարտ եք նրանով: Եվ կարևոր չէ՝ մրցույթում նա որ տեղը զբաղեցրեց:

3. Ամեն ինչ կարգին է, նորից փորձիր
Երեխան պետք է հասկաանա, որ անհաջողությունները ցանկացած գործընթացի կարևոր մասն են: Նրան մի նախատեք երկուսների
համար, այլ խնդրեք մոտենալ ուսուցչին և վերահանձնել առաջադրանքը: Մի զայրացեք, որ նա չկարողացավ արտասանել
բանաստեղծությունը: Ավելի լավ է՝ խրախուսեք երեխային: Նա պետք է իմանա, որ հաջորդ անգամ ամեն ինչ կստացվի:
Եթե դուք պարբերաբար կրկնեք, որ հավատում եք ձեր երեխային, նա կսովորի հաղթահարել դժվարությունները: Ապագայում նրա համար
ավելի հեշտ կլինի հասնել իր նպատակներին:

4. Ես քեզ վստահում եմ
Այս արտահայտությունը կարելի է սկսել երեխային ասել, երբ համոզված լինեք, որ նա պատրաստ է ինքնուրույն գործողությունների:
Այդպիսի շփումը նրան վստահույթուն և պատասխանատավություն կներշնչի: Եթե ծնողները նրան վստահում են, նա չի կարող նրանց
խաբել կամ հուսախաբ անել:
5. Շնորհակալություն
Երեխային վաղ տարիքից ասեք շնորհակալություն, նույնիսկ եթե նա պարզապես հավաքեց խաղալիքները: Կարևոր չէ՝ դա նրան ինչպես
հաջողվեց:
Կատարման սխալների մասին կարելի է ավելի ուշ խոսել, նախ շնորհակալություն հայտնեք աշխատանքի համար:

6. Օգնիր ինձ, խնդրում եմ
Յուրաքանչյուրն ուզում է իրեն կարևոր և օգտակար զգալ: Երեխային խնդրեք ձեզ օգնել պարզ գործերում:
Ժամանակի ընթացքում նա ինքնուրույն հետաքրքրություն կդրսևորի և կօգնի: Վերջում ավելացրեք. «Ինձ համար առանց քեզ դժվար
կլիներ գլուխ հանել»:

7. Ես շատ ուրախ եմ, որ քեզ ունեմ
Երեխայի հարաբերությունները շրջակա միջավայրի հետ ոչ միշտ են հարթ դասավորվում, հատկապես դեռահաս տարիքում:
Դեռահասները սկսում են կասկածել, որ ծնողները սիրում են իրեն: Ուստի նրան պարբերաբար ասեք, որ դուք ուրախ եք, որ նրան ունեք:
Երեխայի հետ մեծի պես շփվեք, բայց մի մոռացեք արտահայտել ձեր զգացմունքները: Ժլատություն մի արեք հաճելի բառերի հարցում,
բայց չափց շատ մի գովեք: Այդ դեպքում նա կմեծանա ինքնուրույն, ինքնավստահ և շնորհակալ իր ծնողներին:
Նյութի աղբյուրը՝ EnterTrain