Այսօր Լուսինե Թովմասյանի մայրիկի ծննդյան տարեդարձն է: Այդ կապակցությամբ մոդելն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել եւ հուզիչ գրառում արել՝ նվիրված իր մայրիկին.


«Ես հաջողակ եմ, քանի որ դու իմ մայրն ես: Ես երջանիկ եմ, քանի որ դու իմ մայրն ես: Ես ունեմ սեր, քանի որ դու իմ մայրն ես: Իմ տունը միշտ կլինի այնտեղ, որտեղ դու ես: Ես արդեն մեծ եմ, բայց քո կարիքն ունեմ ավելի, քան երբեւէ: Շնորհավոր ծնունդդ»: