Այսօր «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եւս հինգ մասնակից ներկայացրեցին իրենց երգերը. նախագծում հաղթելու դեպքում նրանք հենց այդ երգով պետք է ներկայացնեն մեր երկիրը «Եվրատեսիլ 2018» միջազգային մրցույթում:

Ի թիվս այլոց, հրապարակվել է նաեւ Մհերի երգը, եւ համացանցի օգտատերերը նկատել են, որ այն չափից շատ նման է աշխարհահռչակ Queen խմբի Who Wants To Live Forever երգին (հատկապես՝ կրկներգը):

Ի դեպ, Մհերի երգի անունը Forever է: Եվ նմանություն կա ոչ միայն մեղեդիների միջեւ, այլեւ երգի բառերի:

Առաջարկում ենք լսել երկու կատարումներն ու համեմատել: