Առավել մանրամասն այստեղ՝ Lraber.info

Հայտնի հեռուստահաղորդավարուհի, «Մատչ ԹիՎի»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Instyle ամսագրի համար ֆոտոսեսիայի ժամանակ պատմել է հայ-վրացական արմատներով տաղանդավոր մարդկանց մասին:

Նա անդրադարձել է իր արմատներին`

«Մայրիկս հայուհի է, հայրս՝ վրացի: Դրա համար էլ մենք լավագույնն ենք ֆեյշն-արդյունաբերության մեջ: Ովքե՞ր են լավագույն լուսանկարիչները՝ վրացահայերը: Ովքե՞ր են լավագույն մոդելները՝ վրացահայերը:»,-ասել է Կանդելակին:

«Instagram-ում հայկական թրաֆիքը թափվում է Նիագարայի ջրվեժի պես, oրինակ՝ Քիմ Քարդաշյանը՝ հայ ազգի հպարտությունը: Նախքան նրա հայտնվելը, բոլորը մտածում էին՝ վրացուհիներն են աշխարհի ամենագեղեցիկ կանայք, իսկ հիմա մտածում են՝ հայուհիներն են»,-շարունակել է հաղորդավարուհին:

Նյութի աղբյուրը՝ Lraber.info