Դերասանուհու մասնագիտության և երջանկության մեխանիկայի մասին իր մտորումներով Yelaket.am-ի հետ զրուցել է Ռոզի Ավետիսովան:

 1.Ինչպիսի՞ հատկանիշներ են պետք դերասանուհուն, որպեսզի պրոֆեսիոնալ ձևով մարմնավորի կերպարը:

Շատ կարևոր է մեր գործում ժամանակը: Ամենաշնորհալի մարդն էլ կարճ ժամանակում դժվար, թե կարողանա ամբողջությամբ ընդգրկվել կերպարի մեջ ու ստեղծել նոր մարդ իր բնավորությամբ ու գույներով: Երբ ժամանակդ ներում է, դու կարող ես գտնել քո գույներով հանդերձ այդ նոր մեկին ու մատուցել նրան՝ ըստ արժանվույն: Ցավոք, այսօր գեղարվեստական ֆիլմերում աշխատելուց ևս քեզնից պահանջում են սերիալային <<շըփ-թըփ>> աշխատանք: Դու իհարկե, որպես մասնագետ փորձում ես գոնե տարբերել մեկը մյուսից, կամ արտաքինի փոփոխություններով, կամ այլ ցայտուն արտահայտչամիջոցներով:

2.Ի՞նչն ամենաշատը չեք սիրում Ձեր մասնագիտության մեջ:

ՈՒշադրության կենտրոնում հայտնվելու փաստը միշտ խանգարում է: Թեև լինում են դեպքեր, երբ ինչ-ինչ բաներ հաճելի է, բայց այնուամենայնիվ, և սիրում եմ աննկատ մնալ էկրանից ու բեմից այն կողմ, որը իհարկե անհնարին է: Պարադոքսալ է հնչում, գիտեմ:

3.Ինչո՞վ են պայմանավորված Ձեր արտաքինի հետ արվող հաճախակի փոփոխությունները:

Արտաքինի փոփոխությունները երբեմն պայմանավորված են նոր կերպարների առաջարկների հետ, երբեմն էլ իմ կապրիզն են ընդամենը:

4.Սթրեսից դուրս գալու լավագույն միջոցը:

Միայն աշխատանքս ու վերջ: ՈՒրիշ դեղամիջոց չունեմ դեռ:

5.Եղել է կյանքում պահեր, որ չեք ցանկացել ապրել:

Ապրել միշտ եմ ցանկանում, անգամ այն ժամանակ, երբ չեմ ուզում:

6.Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

Հիասթափություն ապրելուց: Լինի երևույթ, թե մարդու հանդեպ:

Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=31710&l=am