Կանայք կարող են հաճախ փոխել սանրվածքը, բայց հոգեբանների կարծիքով՝ իմիջի, այդ թվում՝ սանրվածքի ցանկացած փոփոխություն վկայում է ներքին փոփոխությունների մասին։ Greatpicture.ru-ն առաջարկում է ընտրել մազերի երկարությունն ու իմանալ՝ ինչ է այն վկայում կնոջ բնավորության մասին։

Կարճ մազեր։ Այս սանրվածքը կրող կանայք հոգով միշտ երիտասարդ են։ Նրանք կարողանում են արագ որոշումներ կայացնել, իմաստուն են։ Լավ ղեկավարներ են, բայց հաճախ իրենց անձը երկրորդական են համարում՝ կարծելով, որ ընտանիքն ու երեխաներն են կարևորը։ Ստեղծագործ մարդիկ են։

Մազերը ծածկում են ականջները, բայց ուսերին չեն հասնում։ Սա իսկական լեդիի սանրվածք է։ Նուրբ, հոգատար կանայք են, ում մասին երազում է ցանկացած տղամարդ։ Միևնույն ժամանակ՝ նրանք գրեթե երբեք չեն ենթարկվում մարդկանց ազդեցությանը, միշտ գիտեն՝ ինչ են ուզում, և գրեթե միշտ հասնում են դրան։ Բավական է նրանց գեղեցիկ ժպիտը, և ամբողջ աշխարհը նրանց ոտքերի տակ է։

Մազերն ուսերից մի փոքր երկար են։ Այս կանանց ցանկանում են պաշտպանել։ Նրանք բազմակողմանի զարգացած են, խարիզմատիկ։ Անբացատրելի էներգիա ունեն, որը ձգում է մարդկանց։ Մարդիկ ցանկանում են ժամանակ անցկացնել այդպիսի կնոջ հետ․ նրանք լավ հոգեբաններ են։

Երկար մազեր։ Երկար մազեր ունեցող կանայք զգայուն են, կարող են շատ բաներ զգալ։ Նրանք կարող են ավելի շատ վստահել ինտուիցիային։

Նյութի աղբյուրը՝ 168.am