Մազերի առողջությունը պահպանելու համար շատ կարևոր է դրանց խնամքը։ Takprosto.cc-ը գրում է, որ առաջարկվող միջոցները կօգնեն արագացնել մազերի աճը, կամրացնեն մազարմատները, կակտիվացնեն մազերի ֆոլիկուլների աշխատանքը։

Դիմակ՝ վնասված մազերի համար։ Այս դիմակը հարկավոր է օգտագործել 1-2 ամիս՝ շաբաթվա ընթացքում երկու անգամ։

Բաղադրիչներ

• 1 սրվակ վիտամին B6
• 1 սրվակ վիտամին B12
• 1 սրվակ վիտամին B1
• 5 մլ ալոէի էքստրակտ
• 1 ճաշի գդալ բալզամ։

Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները։ Դիմակը նախ փորձեք ձեռքին՝ ստուգելու համար ալերգիայի առկայությունը։ Եթե 10 րոպե անց մաշկը չի կարմրում, անհարմարություն չի առաջանում, կարող եք դիմակը քսել նաև մազերին։ Եթե մազերը երկար են, բալզամի քանակը կարող եք շատացնել։

Օգտագործման եղանակը։ Մինչև դիմակը քսելը մազերը լավ սանրեք։ Սա կօգնի լավացնել արյան շրջանառությունը։ Լվացեք մազերը, փաթաթեք սրբիչով։ Դիմակն օգտագործելուց առաջ մազերը չպետք է շատ խոնավ լինեն։ Դիմակը քսեք մազերին, լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք։ Գլուխը փաթաթեք սրբիչով, 20-30 րոպե անց լվացեք տաք ջրով։

Դիմակ՝ մազաթափության դեմ։ Եթե սանրի վրա ավելի շատ մազ եք նկատում, ժամանակն է ամրացնել մազարմատները։ Այս միջոցը հարկավոր է օգտագործել ամեն օր՝ 2 շաբաթվա ընթացքում։

Բաղադրիչներ

• 2 սրվակ վիտամին B3
• 5 մլ ալոէի էքստրակտ
• 5 կաթիլ ակնամոմ։

Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, նախապես օգտագործեք մաշկի փոքր հատվածում՝ համոզվելու համար, որ ալերգիկ ռեակցիա չի առաջանում։

Օգտագործման եղանակը։ Դիմակը մազերին քսելուց առաջ լավ սանրեք մազերը։ Լվացեք սովորական շամպունով։ Մազերը չպետք է շատ խոնավ լինեն։ Դիմակը մերսող շարժումներով քսեք մազարմատներին։ Գլուխը փաթաթեք սրբիչով, թողեք մեկ ժամ։ Մազերը լվացեք տաք ջրով։

Նյութի աղբյուրը՝168.am