Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը անցած շաբաթ երրորդ անգամ ծնող են դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, որին անվանել են Չիկագո։


Հիշեցնենք, որ Քիմն ունի չորս տարեկան դուստր՝ Նորթը, ու երկամյա որդի՝ Սեյնթը։

UsWeekly-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանն ուզում է չորրորդ երեխան ունենալ այդ նույն փոխնակ մորից։

 

37-ամյա հայուհին խնդրել է կնոջը նորից փոխնակ մայր դառնալ իր համար.

«Քիմն ուզում է չորրորդ երեխա։ Նա ուզում է, որ այդ նույն կինը ևս մեկ երեխա լույս աշխարհ բերի, սակայն վերջինը դեռ չի պատասխանել։ Քիմը երջանիկ է, որ ծնվել է Չիկագոն, որին այդպես են անվանել Քանյեի ծննդավայրի պատվին։ Քիմը հրաշալի մայր է։ Երեխան առողջ է ու շատ է քնում։ Քանյեն ու Քիմն ուզում են լավ գումար վճարել փոխնակ մորը չորրորդ երեխայի համար»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը։


Նյութի աղբյուը՝  NEWS.am STYLE