Սննդարար նյութերի անբավարար քանակը բավական տարածված խնդիր է. որն առողջության հետ կապված այլ խնդրի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Շատ կարևոր է ժամանակին հասկանալ, որ օրգանիզմին չի բավարարում վիտամինների և հանքանյութերի մակարդակը, և լրացնել այդ պակասը։ Fithacker.ru-ն ներկայացրել է 5 նշան, որոնք կարող են օգնել ժամանակին հասկանալ օրգանիզմի խնդիրները։

Անգույն շուրթեր։ Այս խնդիրը հիմնականում վկայում է երկաթի անբավարար քանակի մասին։ Երկաթ պարունակում են սպանախը, այլ կանաչ բանջարեղենի տերևները, ոսպը, դառը շոկոլադը, չամիչը։

Ուռած աչքեր։ Այս խնդիրը վկայում է քնի անբավարար մակարդակի մասին, բայց կարող է նաև յոդի անբավարար մակարդակի նշան լինել։ Յոդը հարկավոր է վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորման, այտուցներից ազատվելու համար։ Հարկավոր է նաև նվազեցնել աղի օգտագործումը։

Սփրթնած մաշկ։ Սա կարող է վկայել վիտամին B12-ի անբավարար մակադակի մասին։ Այս խնդիրն ուղեկցվում է հոգնածությամբ։

Արյունահոսություն լնդերից։ Սա կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին C-ի մակարդակը։ Այս վիտամինի անբավարար քանակը կարող է առաջացնել նաև քթային արյունահոսություն, այտուցվածություն։

Մազերի չորություն։ Փխրուն, չոր մազերը կարող են վկայել բիոտինին կամ B7 վիտամինի անբավարար մակարդակի մասին։ Սննդակարգ ներառեք կանաչ ոլոռ, սունկ, լոբազգիներ, ընդեղեն, արևածաղկի սերմեր։

Նյութի աղբյուրը՝ 168.am