Դե ինչ, ահա և աշխատանքային առավոտ։ Ըստ երևույթին, այսօր ամբողջ օրն անցնելու է Քիմ Քարդաշյանի կրքոտ լուսանկարների հերթական քննարկումներով։

Երեկ երեկոյան Քիմ Քարդաշյանի աֆրիկյան վարսերը սոցցանցերում նոր սկանդալի առիթ են դարձել։ 37-ամյա հայուհին իր Snapchat-ում հրապարակել է լուսանկար, որտեղ երեւում է, թե ինչպես է երկար մազերը մանր հյուսերի վերածել։ Քիմն իր նոր սանրվածքն անվանել է «Բո Դերեքի հյուսեր»՝ նկատի ունենալով 1979թ. թողարկված «10» ֆիլմի դերասանուհուն։ Քիմի հետնորդները անարգանք են նկատել աֆրոամերիկացիների մշակույթի նկատմամբ։

Իսկ Քիմը նման արձագանքը համարել է երեսպաշտություն ու հիմարություն ու որպես պատասխան մեկնաբանություններում հնչած իսկապես անհեթեթ պնդումներին՝ սադրիչ ու սեքսուալ լուսանկարների նոր շարք է հրապարակել իր Instagram-ում։

Լուսանկարներում Քիմը, այդ նույն վարսերով է՝ անկողնում պառկած ու լողափին։

 

 

Նյութի աղբյուրը՝ NEWS.am