Քիմ Քարդաշյանը հերթական մերկ լուսանկարն է հրապարակել «Instagram»-ում, որը համացանցում մեծ տարածում է գտել: Հայազգի հեռուստաաստղին հետևում են բազմաթիվ հայեր, ինչպես պարզվում է, այդ թվում և քաղաքական գործիչներ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Instagram»-ում հավանել է հայազգի հեռուստաաստղի լուսանկարը: