Երևանում մեկնարկած Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական թառատոնին հյուրընկալվել էին 15 երկրի շուրջ 130 մասնակից և այլ հյուրեր:

Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այս տարի հյուրընկալեց 15 երկրներից ժամանած130 մասնակիցներ, այդ թվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սլովակիան, Լեհաստանը, Ռումինիան, Նիգերիան, Ալժիրը, Մոնղոլիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը և այլ երկրներ ներկայացնող թատերախմբեր և անհատ դերասաններ:

 

Շեքսպիրյան փառատոնի պատվավոր հյուրերի շարքում էին՝ աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, անգլիացի դերասան և դրամատուրգ, Էդինբուրգի թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Փիփ Աթթոնը, գերմանացի երաժշտագետ, տեսաբան, մշակութային մենեջեր Դիեթեր Թոփը, Կրայովայի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն, բեմադրիչ Ալեքսանդրու Բուրունուն:

«Շեքսպիրյան փառատոնն իր ձևաչափով, կարելի է ասել, յուրահատուկ փառատոն է, և ես շատ ուրախ եմ, որ կարճատև դադարից հետո այն կրկին շարունակում է իր փառատոնային կյանքը: Ձեր փառատոնը կայացած է: Այդ հարցում մեծ ավանդ ունի փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանը: Եվ այդ գործն այսօր շարունակում է փառատոնի տնօրեն Կարո Բալյանը»,- թատերական ֆորումին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է վրացի լեգենդար ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան:

 

Երևանյան 9 բեմահարթակներում ցուցադրվեցին ավելի քան 15 ներկայացումներ՝ այդ թվում դրամատիկական, երաժշտական, մոնոներկայացումներ և ֆիզիկական շարժման ներկայացումներ:

Երևանյան թատրոններից Շեքսպիրյան փառատոնի ծրագրում հանդես եկան Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային, «փոքր» և այլ թատրոններ:

Փառատոնի փակման արարողությունը ուղեկցվեց մրցանակաբաշխությամբ, որի արդյունքում լավագույն դերասան անվանակարգում հաղթող ճանաչվեց Դավիթ Թադևոսյանը` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում Շեքսպիրի «12-րդ գիշեր կամ ինչպես կամենաք» պիեսում Վիոլանի եղբորը` Սեբաստիանին մարմնավորելու համար:

Նշենք, որ մասնակիցներն են ՝

Բաբկեն Չոբանյան
Նարինե Պետրոսյան
Լիդիա Գրիգորյան
Դիանա Մալենկո
Վահագն Գալստյան
Արտաշես Մխիթարյան
Էրիկ Սարգսյան
Լուսինե Հարությունյան
Արթուր Մանուկյան

 

Zaza Baratashvili
Ivane Gogitidze
Paata Guliashvili
Beso Zanguri
Andria Tavberidze
Kokha Kupatadze
Mamuka Loria
Gagi Svanidze

Юлня Нижельская
Сергей Интяков
Евгений Шумейко
Ксения
Арсений Семенов
Арина Лыкова
Марина Даминева
Владимир Карпов
Владимир Кочуров
Николай Куглянт
Евгений
Константин Гришанов
Сергей Агафанов
Сергей
Игор Клычков

 

 

և այլք;