Այս բացահայտումը բացատրում է, թե ինչու են կանայք միշտ դժգոհ իրենց մարմնից: Նույնիսկ հայելու մեջ սեփական արտացոլանքը, որ ցույց է տալիս ճարպակալման բացակայությունը, ընդունակ չէ ուղղելու նրանց պատկերացումները և համոզմունքները:

Դոկտոր Լանգոն հետաքրքիր ուսումնասիրություն կատարեց, որի շրջանակներում կամավորները պետք է իրենց ձախ ձեռքը պահեին էկրանի տակ, իսկ աջով ցույց տային, թե որտեղ են գտնվում իրենց հոդերը, ոսկրերը և դրանց հատումները: Էկրանը գրանցում էր նրանց ցույց տվածը, ինչը հետո համեմատում էին իրական պատկերի հետ:

Պարզվեց, որ մարդիկ իրենց մատներն ավելի կարճ են ընկալում, քան դրանք կան իրականում: Ձեռքերի հաստությունը 2.3 անգամ ավելի էին ընկալել, քան կար իրականում: